Շիրակցի գերիների հարազատները դադարեցրին բողոքի ակցիան

Շիրակցի գերիների հարազատները դադարեցրին բողոքի ակցիան։
Գերիների հարազատներին կառավարությունից այդպես էլ որևէ մեկը չի ընդունել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները դադարեցրին կառավարության մոտ իրենց բողոքի ակցիան։
Նշենք, որ նրանք դեռ երեկվանից կառավարության շենքի առջև են։ Գերիների հարազատները պահանջում են, որպեսզի քայլեր իրականացվեն և հայրենիք վերադառնան Ադրբեջանում պահվող գերիները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում գերիներից մեկի հարազատը հայտնեց` որոշել են դադարեցնել ակցիան։
«Մենք վերադառնում ենք Գյումրի, մեզ այդպես էլ որևէ մեկը չընդունեց։ Դեռ չգիտենք, թե ինչ ենք անելու հետագայում»,- ասաց տղամարդը։
ՀՀ իշխանությունը գերիների վերադարձի հարցում չունի հետևողական քաղաքականություն. Սահակյան
Շիրակցի զինծառայողները գերեվարվել են 2020-ի դեկտեմբերի 16-ին` Խծաբերդում, եռակողմ հայտարարությունից հետո։ Նրանց մի մասն արդեն հայրենիք է վերադարձել։
Գերիների ծնողները, այլ հարազատներ քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների շենքերի մոտ` պահանջելով, որպեսզի իրենց հարազատները վերադառնան հայրենիք։ Պաշտոնական տվյալներով` առնվազն 40 անձ դեռևս գերության մեջ է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով գերիների թիվը շատ ավելին է։