Շախմատային օլիմպիադան ավարտվեց. Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ փոխչեմպիոն

Շախմատային օլիմպիադա
Առաջին տեղը նույնքան միավորով զբաղեցրեց Ուզբեկստանի թիմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իսպանիայի թիմին` 2.2-1.5 հաշվով, հայտնում է ՖԻԴԵ-ն։ Միակ հաղթանակը տարել է Գաբրիել Սարգսյանը Ալեքսեյ Շիրովի նկատմամբ։ Մեր մյուս 3 շախմատիստները հանդիպումներն ավարտել են ոչ - ոքի։
Հայաստանի հավաքականը 19 միավոր է վաստակել: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ, 9-րդ տուրում կրել էր առաջին պարտությունը՝ 1:3 հաշվով զիջելով Ուզբեկստանին, 10-րդ տուրում հաղթել էր Ադրբեջանին (3։1):
Շախմատի համաշխարհային օլիմպիադա-2026-ը կանցկացվի Ուզբեկստանում
Հայաստանի կանանց հավաքականն էլ վերջին տուրում 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի նկատմամբ: Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտվել է:
Վերջնարդյունքում Հայաստանի կանանց հավաքականը, Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ, 16 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը:
Հայաստանի շախմատի հավաքականները Երևան կվերադառնան օգոստոսի 10-ին՝ ժամը 16:30-ին, Շարժա-Երևան չվերթով: