Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը զորավարժություններ կանցկացնեն Կարմիր ծովում

Զինվորական
Ռազմածովային բազան գտնվում է Յանբուում, որը թագավորության արևմտյան ափի հիմնական առևտրային ու տրանսպորտային նավահանգիստն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսները Սաուդյան Արաբիայի արևմուտքում «Native Fury 22» երկկողմ զորավարժություններին մասնակցելու նախապատրաստման շրջանակում ժամանել են Կարմիր ծովի Յանբու քաղաք-նավահանգիստ։ Զորավարժությունները կսկսվեն այս շաբաթվա կեսին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սաուդյան նորությունների գործակալությանը:
Նշվում է, ռազմածովային բազան գտնվում է Յանբուում, որը թագավորության արևմտյան ափի հիմնական առևտրային ու տրանսպորտային նավահանգիստն է։
Ղրղզստանում անցկացվել են ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Կոբալտ-2022» զորավարժությունները
Ըստ ԶԼՄ-ի՝ Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մասնակցությամբ զորավարժությունները կտևեն մի քանի օր, դրանք ուղղված են Սաուդյան Արաբիայի զինվորականների ու նրանց ամերիկացի գործընկերների միջև գործընկերության ամրապնդմանը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավելի վաղ հայտարարել էր, որ ամենամյա դաշտային վարժանքները նախատեսված են Սաուդյան Արաբիայում 2023 թվականի մայիս-հունիսին:
Չինաստանը Թայվանի ուղղությամբ 22 ռազմական ինքնաթիռներ և նավեր է ուղարկել