Սարսափելի ջրհեղեղ Հարավային Կորեայում. Սեուլի փողոցները վերածվել են գետերի. ֆոտոշարք

Հարավային Կորեայի մայրաքաղաքում տեղացած ռեկորդային քանակի անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, ևս 6-ը անհետ կորել են։
Sputnik
Հարավային Կորեայի մայրաքաղաքում տեղացած ռեկորդային քանակի անձրևները խլել են առնվազն 7 մարդու կյանք, ևս 6-ը անհետ կորել է 1942թվականից ի վեր։
Հորդառատ անձրևների պատճառով Սեուլի մի քանի շրջանների, այդ թվում՝ Գանգնամի փողոցները հեղեղվել են։ Ավելի քան 400 բնակիչ տարհանվել է։ Այսօր առավոտվա դրությամբ անվտանգության նկատառումներով տասնյակ փողոցներ դեռ փակ են երթևեկության համար:
Օդերևութաբանները նախազգուշացնում են նոր ջրհեղեղի սպառնալիքի մասին, քանի որ առատ անձրևները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։
1 / 8

Սեուլի փողոցները բառացիորեն գետերի են վերածվել

2 / 8

Մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել ջրհեղեղների և հնարավոր սողանքների տարածքներից

3 / 8

Սեուլում շատ են հոսանքազրկված տարածքները, պարբերաբար հնչում են տագնապի ազդանշաններ

4 / 8

Կորեայի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ ողջ երկրում դեռ մեկ շաբաթ անձրև կտեղա

5 / 8

Սա վերջին 80 տարվա ամենաուժգին ջրհեղեղն է. վերջին անգամ Հարավային Կորեայում նման բան եղել է 1942 թվականին

6 / 8

Հատկապես տուժել է մետրոն, այն ստիպված են եղել փակել, քանի որ մի քանի կայարաններ հեղեղվել են, դրանցից մեկի առաստաղը փլվել է։

7 / 8

Իշխանություններն արդեն տարհանել են ցածրադիր վայրերի բնակիչներին

8 / 8

Ջրհեղեղն առնվազն 7 մարդու կյանք է խլել, ևս 6-ը անհետ կորել են