ՌԴ-ում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է

Արխիվային լուսանկար
Ռուսաստանում թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչև օգոստոսի 17-ը, հաղորդում է «Ռոսավիացիան»:
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա օդանավակայաններ:
Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի օդանավակայաններ թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից: