ՌԴ-ն ուղեծիր է դուրս բերել Երկրի հեռահար զոնդավորման իրանական արբանյակը

Տիեզերք. Արխիվային լուսանկար
«Սոյուզի» թռիչքը՝ իրանական արբանյակի և 16 ռուսական փոքր սարքերի հետ, մեկնարկել է Բայկոնուր տիեզերակայանից վաղ առավոտյան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանն Իրանի պատվերով ուղեծիր է դուրս բերել Երկրի արհեստական զոնդավորման «Խայամ» արբանյակը, հայտնում է «Ռոսկոսմոսը»։

«Երկրի հեռահար զոնդավորման իրանական «Խայամ» տիեզերական սարքը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել ռուսական «Բայկոնուր» տիեզերակայանից բարձրացած «Սոյուզ-2.1բ» հրթիռ-կրիչի և «Ֆրեգատ» արագացուցչային բլոկի օգնությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Սոյուզի» թռիչքը՝ իրանական արբանյակի և 16 ռուսական փոքր սարքերի հետ, մեկնարկել է Բայկոնուր տիեզերակայանից, Մոսկվայի ժամանակով առավոտյան 8։52-ին։
Մերձերկրային ուղեծիր դուրս գալուց հետո «Ֆրեգատ» արագացուցչային բլոկը սարքերը հասցրել է թիրախային ուղեծիր: