Նիկոլ Փաշինյանը Արմեն Փամբուխչյանին Ռուսաստան է գործուղում

Արմեն Փամբուխչյանն ու Նիկոլ Փաշինյանը
Նախարարը Մոսկվա կմեկնի ԱԻՆ արտաքին կապերի վարչության միջազգային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին ՌԴ է գործուղում։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Համաձայն փաստաթղթի` Փամբուխչյանի հետ ՌԴ կմեկնի նաև ԱԻՆ արտաքին կապերի վարչության միջազգային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Ռաֆայել Պողոսյանը։
Նրանք Մոսկվայում կմասնակցեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների` արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին և 3-րդ միջազգային հրշեջ-փրկարարական համաժողովին։
Փամբուխչյանն ու Պողոսյանը Մոսկվայում կլինեն օգոստոսի 17-20-ը։
Նախարարը վերադառնալուց հետո պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:
ԱԻՆ-ի և ՀԿԵ-ի համագործակցությունը տվել է իր արդյունքը. Փամբուխչյանն ընդունել է Մելնիկովին