ՄԱԿ–ը ջանքեր է գործադրում ՄԱԳԱՏԷ–ի առաքելությանը Զապորոժիեի ԱԷԿ ուղարկելու համար

ՄԱԿ
ՌԴ ԱԳՆ–ն ավելի վաղ նշել էր, որ ՄԱԿ–ի քարտուղարության անվտանգության դեպարտամենտում ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենի այցը Զապորոժիեի ԱԷԿ չեն համաձայնեցրել, ինչը Կիևին թույլ է տվել կրկին սադրանքների դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ–ը ջանքեր է գործադրում, որպեսզի ՄԱԳԱՏԷ–ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) փորձագետներն այցելեն Զապորոժիեի ԱԷԿ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Անում ենք ամեն ինչ, որպեսզի ՄԱԳԱՏԷ–ի տեխնիկական մասնագետները Զապորոժիեում լինեն», – ասել է նա։
ՌԴ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտարարել էր, որ ՄԱԿ–ի քարտուղարության անվտանգության դեպարտամենտում ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենի այցը Զապորոժիեի ԱԷԿ չեն համաձայնեցրել, ինչը Կիևին թույլ է տվել կրկին սադրանքների դիմել։
ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը Զապորոժիեի ատոմակայան ուղարկելուն․ ԱԳՆ
Ուկրաինական զորքը ՌԴ հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր արդեն մի քանի անգամ ԱԷԿ–ի տարածքը գրոհելու փորձեր է ձեռնարկել։ Մի քանի հրետակոծությունների հետևանքով տեղում հրդեհ է բռնկել, էներգաբլոկների աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրահաղորդման երկու գիծ է կտրվել։ ԱԷԿ–ում հոսաքնազրկվել էր №3 էներգաբլոկի սարքավորումների մի մասը, նվազեցվել №4 էներգաբլոկի արտադրվող հզորությունը։
Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծումը աղետալի կարող է լինել. Պեսկով