Լևոն Մինասյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Լևոն Մինասյանը. Արխիվային լուսանկար
Պաշտոնից ազատման հրամանն ուժի մեջ է մտնում օգոստոսի 16–ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Լևոն Մինասյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լևոն Մինասյանին 2022 թվականի օգոստոսի 16-ից ազատել պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Լևոն Մինասյանն արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ էր նշանակվել 2018 թվականի հունիսի 25–ին։