Հրաձիգներ Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ են

Հրաձիգ Գոհար Հարությունյանը
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները հաջող են մասնակցել վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 1-8-ը Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք են գրանցել Լիլիթ Մկրտչյանը և Գոհար Հարությունյանը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Լիլիթ Մկրտչյանը մեծահասակների պայքարի որակավորման փուլում, խոցելով 555 միավոր, 3-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որում, հաղթելով Կատարի ներկայացուցչին 6:0 հաշվով, դարձել է բրոնզե մեդալակիր:
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը
Երիտասարդների պայքարում 553 միավորով բրոնզե մեդալակիր է դարձել նաև Գոհար Հարությունյանը:
Հայաստանի հրաձգության հավաքականը վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը մասնակցում էր 6 մարզիկներով: