ՀՀ ՊՆ հավաքականը Համաշխարհային կադետական խաղերում բարձր ցուցանիշներ է գրանցել

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին
Հայաստանի հավաքականը 20 երկրների շարքում թիմային հաշվարկով զբաղեցնում է 2-րդ տեղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայ մարզիկ-զինծառայողները տարբեր մրցաձևերում արդեն գրանցել են բարձր ցուցանիշներ։
Ոսկե մեդալներ են նվաճել Արթուր Բարսեղյանը (լող, բատերֆլայ) և Գոռ Բեգլարյանը (թեթև ատլետիկա, թռիչք երկարություն)։ Արծաթե մեդալի է արժանացել Երվանդ Մկրտչյանը (թեթև ատլետիկա, 800մ վազք), Ռազմիկ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ (թեթև ատլետիկա, 100մ վազք):
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին
ՀՀ ՊՆ հավաքական թիմը 20 երկրների շարքում թիմային հաշվարկով առայժմ զբաղեցնում է 2-րդ տեղը։
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին