ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ղրիմի «Սակի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հիմնական պատճառ է դիտարկվում հրդեհային անվտանգության կանոնների խախտումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը։
«Չկան հանցանշաններ, ապացույցներ ու առավել ևս փաստեր, թե զինամթերքի վրա դիտավորյալ ներգործություն է եղել պայթեցման նպատակով», - նշել է գործակալության զրուցակիցը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ այսօր կեսօրին Ղրիմի «Սակի» օդանավակայանում զինամթերք է պայթել, ավիացիոն տեխնիկան չի վնասվել։
Ղրիմի առողջապահության նախարարության ղեկավար Կոնստանտին Սկորուպսկին հայտնել է, որ պայթյուններից 1 մարդ է մահացել, 6-ը` տուժել, որոնցից մեկը երեխա է։