ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Եթե Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչուների արտադրության գործարան ստեղծվի, ապա այն կհայտնվի ապառազմականացման տակ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել էր, որ թուրքական «Բայրաքթար» ընկերությունը Ուկրաինայում նույնանուն անօդաչու սարքերի արտադրության գործարան կկառուցի, ընկերությունն իբր արդեն գրանցվել է և հողատարածք գնել:
«Նման օբյեկտի ստեղծման փաստն ինքնին միայն կերկարաձգի ուկրաինացիների տառապանքները, բայց չի օգնի խուսափել ռազմական հատուկ գործողության նպատակից»,- ասել Է Պեսկովը:
Նշենք, որ 2018-2020 թվականներին Ուկրաինան թուրքական «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներ ներմուծեց, իսկ 2021 թվականի վերջից արդեն սեփական արտադրություն սկսեց, սակայն մանրամասները հայտնի չեն։
Հիշեցնենք` «Բայրաքթարները» լայն ճանաչում ձեռք բերեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։