«Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում հրդեհ է բռնկվել

«Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոն
Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ժամը 19:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ առևտրի կենտրոնի հետնամասում աղբ ու խոտ է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն է այրվում։
Հրդեհն առայժմ չի հաջողվել մարել։
Հիշեցնենք, որ այսօր հրդեհ էր բռնկվել նաև «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտ գտնվող արտադրամասում։