Բրիտանիայում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Ջուր խմող աղջիկ
Մեծ Բրիտանիայում շոգը կսաստկանա ու գագաթնակետին կհասնի շաբաթվա վերջին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Շոգի նոր ալիքի պատճառով Մեծ Բրիտանիայի որոշ մասերում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է երկրի օդերևութաբանական ծառայությունը։

«Հինգշաբթիից մինչև կիրակի վտանգի նարնջագույն մակարդակ ենք հայտարարել սաստիկ շոգի պատճառով»,- ասված է գերատեսչության Twitter-յան հաղորդագրությունում։

Շոգ կլինի Անգլիայի մեծ մասում և Ուելսի արևելքում գտնվող որոշ տարածաշրջաններում։
Շաբաթվա ընթացքում տապը կսաստկանա ու գագաթնակետին կհասնի ուրբաթ և շաբաթ օրերին։
Ֆրանսիայում 1200 մարդ է տարհանվել 700 հեկտար տարածք ոչնչացրած հրդեհի պատճառով
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` սնդիկի սյունը կհասնի 30-35 աստիճանի, բայց ջերմաստիճանն այնքան բարձր չի լինի, որքան հուլիսին, երբ նոր ռեկորդ սահմանվեց:
Հիշեցնենք` հուլիսին Մեծ Բրիտանիան բախվեց անոմալ շոգի։ Ամսի 19-ին ջերմաստիճանը գերազանցեց նախորդ ռեկորդը (38,7 աստիճան) և հասավ 40,3 աստիճանի:
Իսպանիայում ցլերի մրցավազքը երկու մարդու կյանք է խլել