Բայդենի «պայքարը» պիջակի և արևային ակնոցի դեմ. տեսանյութ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը
C-Span hեռուստաալիքը նկարահանել է, թե ինչպես է ԱՄՆ նախագահը պիջակ հագնելու անհաջող փորձեր կատարում, որից հետո գետին է գցում արևային ակնոցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ ծիծաղաշարժ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է երկրի ղեկավարը դժվարանում հագնել պիջակը, իսկ երբ վերջիվերջո կնոջ օգնությամբ այն հագնում է, անմիջապես գետին է գցում արևային ակնոցը:
Նշենք, որ երկու շաբաթ առաջ Բայդենը վարակվել էր կորոնավիրուսով։ Նա մնացել է ինքնամեկուսացման մեջ և աշխատել Սպիտակ տնից։ Օրեր առաջ ամերիկացի առաջնորդի թեստը բացասական արդյունք էր ցույց տվել, և բժիշկը թույլատրել էր նրան վերադառնալ լիարժեք աշխատանքային գրաֆիկին։