ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ

Լինդա Սանչես. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ:
«Մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի դեմ։
Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան եւ միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Լինդա Սանչեսը:
Ավելի վաղ նմանատիպ հայտարարություններ էի արել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը ու ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը։