«Վեոլիա ջուր» ընկերությունն առաջարկում է բարձրացնել ջրի սակագինը. պատճառը սղաճն է

«Վելոիա ջուր» ընկերություն
Թե որքան կփոփոխվի ջրի սակագինը, կորոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. «Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է ջրի սակագնի վերանայման հայտով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
Նախապատրաստվող հայտի մասին հայտարարությունն ընկերությունն արդեն հրապարակել է տպագիր մամուլում։
Հայտարարության համաձայն` ընկերությունն առաջիկա օրերին հանդես կգա պաշտոնական առաջարկով` ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ յուրաքանչյուր 1 խմ–ի համար։
Հայտը հիմնավորվել է այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 8.3% սղաճով։
Սղաճի հետևանքով փոփոխված գնային հաշվարկի համաձայն, ըստ ջրամատակարար ընկերության, խմելու ջրի մատակարարման սակագինը քաղաքացիների համար յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց կկազմի 177,6 դրամ , ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) սակագինը յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց` 31,3 դրամ։ Արդյունքում գումարային սակագինը կկազմի 1 խմ–ը` 209 դրամ։
Մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց կկազմի՝ 41,8 դրամ, ջրահեռացման սակագինը 1 խմ–ի դիմաց՝ 20,9 դրամ, գումարայինը` 62,7 դրամ։
Բնակարանների վարձերը թանկացել են նաև մարզերում, գնանկման հույս այս տարի չկա. որն է պատճառը
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը վերահաշվարկված արժեքով կկազմի 1 խմ–ի դիմաց՝ 12,2 դրամ:
Նշենք, որ սրանք «Վեոլիա ջուր» ընկերության առաջարկած նոր սակագներն են, որոնք դեռ պետք է ուսումնասիրի ՀԾԿՀ–ն և իր վերջին խոսքն ասի։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինն արդեն թանկացել է 20.47 դրամով։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը չի փոխվել՝ մնալով 180 դրամ, մյուս բաժանորդների համար այն դարձել է 200,47 դրամ։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության գործող արժեքը 1 խմ–ի դիմաց 11.267 դրամ է։
Սննդամթերքի գնաճը հուլիսին դանդաղել է. էժանացել են միրգն ու բանջարեղենը