Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը հասել է Թուրքիա

Նավահանգիստ Օդեսայում. Արխիվային լուսանկար
Սպասվում էր, որ մոտ մեկ շաբաթից Navi Star և Rojen նավերը ևս կժամանեին նավահանգիստներ, քանի որ երկրից դուրս էին եկել Polarnet-ի հետ նույն օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական գյուղմթերքներով բեռնված առաջին նավը հասել է Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը։

«Polarnet նավը, որն առաջիններից էր, որը մասնակցեց ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի և սննդամթերքի անվտանգ փոխադրման նախաձեռնության իրականացմանը, հաջողությամբ զննում անցավ Ստամբուլում և հասավ իր վերջնակետ՝ Թուրքիա»,- հայտնել է նախարարությանTelegram ալիքը։

Սպասվում էր, որ մոտ մեկ շաբաթից Navi Star և Rojen նավերը նույնպես կժամանեին նավահանգիստներ, քանի որ երկրից դուրս էին եկել Polarnet-ի հետ նույն օրը։
Օգոստոսի 5-ին Օդեսայի և Չորնոմորսկի նավահանգիստներից 57 հազար տոննա ուկրաինական եգիպտացորենով բեռնված երեք նավեր` Navi Star-ը, Rojen-ը և Polarnet-ը, դուրս էին եկել, որպեսզի հացահատիկը հասցնեին Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի գնորդներին։
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին: Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան: