ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. 1 շաբաթում հայտնաբերվել է 3593 խախտում

Արխիվային լուսանկար
Հայտնաբերվել է ոչ սթափ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի 2 վարորդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը օգոստոսի 1-ից 8-ը մարզերում (բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի) իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 3593 խախտում։
Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 20 տրանսպորտային միջոցներ։ Հայտնաբերվել է ոչ սթափ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի 2 վարորդ։ 12 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 103-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։
Բացի այդ, 8 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։