Տավուշում ուսուցչուհին աշակերտների և 1 ծնողի հետ մոլորվել է անտառում. օգնել են փրկարարները

Ենոքավան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել Ենոքավան գյուղ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզում այսօր քաղաքացիներ են մոլորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ժամը 13։08-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Գետահովիտ գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում:
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հուլիսին 148 երկրաշարժ է գրանցել
Փրկարարները մոլորված 19 քաղաքացիներին հայտնաբերել և ուղեկցել են Ենոքավան գյուղ:
Սևանա լճից ջրասուզակը տղամարդու դի է դուրս բերել. նրանից 20 րոպե լուր չի եղել