Սերբիայում ռուսական ռազմակայան է տեղակայվելու. Բելգրադում ՌԴ դեսպան

Ակցիա Բելգրադում` ի պաշտպանությւուն Ռուսաստանի. Արխիվային լուսանկար
Սերբիայում ռուսական ռազմակայանների տեղակայումն այդ երկրի ներքին գործն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Բելգրադում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոցան–Խարչենկոն SM News–ին տված հարցազրույցում ասել է, որ Սերբիայում ռուսական ռազմակայան կստեղծվի։
Դիվանագետն ընդգծել է, որ Սերբիայում ռուսական ռազմակայանների տեղակայումն այդ երկրի ինքնիշխան գործն է։
«Ինչ վերաբերում է համատեղ մարդասիրական կենտրոնին, այն կա և գործում է աղետի դեպքում ճգնաժամային արձագանքման համար», – հավելել է նա։
Բոցան–Խարչենկոն նշել է նաև, որ Սերբիան բարեկամական երկիր է, Բելգրադն էլ «կտրականապես չի ընդունում հակառուսական պատժամիջոցները»։ Դիվանագետը խոսել է նաև առավել հարմար գնով գազի մատակարարման պայմանավորվածություններում առկա քաղաքական բաղադրիչի մասին։ Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանն ապահովում է Սերբիայի էներգետիկ կայունությունը։ Բացի այդ, երկրները շարունակում են համագործակցել ռազմատեխնիկական ոլորտում, որի արդյունքում բարենպաստ պայմաններ են ստեղծվում մատակարարվող արտադրանքի որակն ապահովելու համար։
Ավելի վաղ Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը հայտարարել էր, որ իր երկիրը հրաժարվում է հակամարտել Ռուսաստանի հետ և «ՆԱՏՕ–ի հետևակ» դառնալ։