Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հուլիսին 148 երկրաշարժ է գրանցել

Սեյսմոգրաֆ
Ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հուլիսին ՀՀ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը գրանցել է 148 երկրաշարժ, որից ամենաուժեղը` 4․4 մագնիտուդով, տեղի է ունեցել հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ արևելք: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը` ամփոփելով ամենամսյա խորհրդակցությունը:
Նշված երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Բացի այդ, հուլիսին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում սպասարկվել է 57110 զանգ, որից 1353-ը՝ արտակարգ դեպք և պատահար: Արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով մահացել է 30, տուժել՝ 4106 մարդ: