ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերին Պարկինսոնի հիվանդություն են ախտորոշել։ Տեղեկությունը հայտնում է «Copenhagen Post»-ը։
Նշվում է, որ 66-ամյա ռեժիսորը լավ է տրամադրված և բուժման կուրս է անցնում։
Լարս ֆոն Թրիերը հայտնի է «Դոգվիլ», «Մելանխոլիա», «Նեռը», «Նիմֆոմանուհին», «Խավարում պարողը» ֆիլմերով։