ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի բաժանման լուրը հաստատ դուր է եկել Քանյե Ուեսթին։ Նա նույնիսկ վերադարձել է սոցցանց և յուրովի արձագանքել դրան։
Ուեսթը ինստագրամյան էջում հրապարակել է «The New York Times» թերթի շապիկը՝ «28 տարեկանում մահացել է Սքիթ Դևիդսոնը» վերնագրով. նա հենց այդպես է անվանում Փիթ Դևիդսոնին։
Обложка газеты The New York Times с заголовком "Скит Дэвидсон умер в возрасте 28 лет"
© Photo : Instagram / kanyewest
Նախկինում Քանյեն պարբերաբար խոսել է Քարդաշյանի նոր սիրավեպի մասին և չի հերքել, որ ցանկանում է վերադարձնել նրան։
Երբ հայտնի դարձավ, որ Քիմն ու Փիթը որոշել են ընկերներ մնալ, երկրպագուները սկսեցին սպասել Քանյեի հրապարակային արձագանքին։ Աստղային զույգի բաժանման լուրը վերջին երեք օրերին մեմերի առիթ է դարձել։ Եվ ահա Քանյեն որոշել է միանալ այս թեմայով բազմաթիվ կատակներին:
Ի դեպ, օգտատերերը նաև հիշել են, որ Փիթը հարաբերությունների ընթացքում հասցրել է մի քանի դաջվածք անել Քիմի պատվին, այդ թվում՝ նրա երեխաների անունների սկզբնատառերով:
Նշենք, որ 41-ամյա Քիմ Քարդաշյանն ու 28-ամյա Փիթ Դևիդսոնը սկսել էին հանդիպել մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Քարդաշյանը որոշել էր բաժանվել ռեփեր Քանյե Ուեսթից և դատարան էր դիմել։
Ամուսնալուծության երկար ու բավական սկանդալային գործընթացի ընթացքում Փիթն աջակցում էր սիրելիին և փորձում չմիջամտել Քանյեի հետ կոնֆլիկտին։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ունի չորս երեխա՝ 9-ամյա Նորթը, 6-ամյա Սեյնթը, 4-ամյա Չիկագոն և 3-ամյա Փսալմը։ Բոլորը Քիմի երրորդ ամուսնուց են՝ Քանյե Ուեսթից, որից Քարդաշյանը ամուսնալուծվեց 2022 թվականին։ Վերջին երկու երեխաներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։