ՄԱԿ-ում հուսով են, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները շուտով կկարողանան այցելել Զապորոժիեի ատոմակայան

Զապորոժիեի ատոմակայան
Համաշխարհային կազմակերպությունում հույս ունեն, որ շուտով Զապորոժիեի ԱԷԿ-ը հասանելի կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպությունը հուսով է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները շուտով կկարողանան Զապորոժիեի ատոմակայան այցելել: Տեղեկությունըհայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք հույս ունենք, որ ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա տեսուչներ ուղարկել՝ տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ», - ասել է Դյուժարիկը:
Նրա խոսքով՝ ծիծաղելի է այն կարծիքը, թե ՄԱԿ-ը դեմ է եղել, որ ՄԱԳԱՏԷ-ն այցելի Զապորոժիե։
«Գլխավոր քարտուղարը սերտորեն աշխատել է ՄԱԳԱՏԷ-ի հետ ու աջակցել նրանց, ինչպես կարողացել է», - ավելացրել է նա:
Դյուժարիկի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ շուտով մուտքի իրավունք կստանան:
Օգոստոսի 5-ին ուկրաինական զորքերը հրետանային հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին, արձակվել է 152 մմ տրամաչափի 20 արկ։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկել ջրածնային խողովակաշարում, որը օպերատիվ կերպով մարվել է արտակարգ ծառայությունների կողմից։ ԱԷԿ-ում հոսանքազրկվել է №3 էներգաբլոկի սարքավորումների մի մասը, նվազեցվել է №4 էներգաբլոկի արտադրական հզորությունը։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին մտահոգություն է հայտնել ատոմակայանին հասցված հարվածների վերաբերյալ։ Էներգոդարի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքը օգոստոսի 7-ի գիշերը կրկին հարվածել է ատոմակայանին «Ուրագան» ՀԿՌՀ-ից, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից շուրջ 400 մետր հեռավորության վրա։
Հարձակումից հետո Զապորոժիեի ատոմակայանի երկու բլոկներն աշխատում են ոչ լրիվ հզորությամբ
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին, Էներգոդար քաղաքի հարևանությամբ։ Այն էներգաբլոկների թվով և սահմանված հզորությամբ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է։ Կայանում վեց ВВЭР-1000 էներգաբլոկ է տեղադրված, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 1 գիգավատտ է։ 1984-1987 թվականներին շահագործման են հանձնվել առաջին չորս էներգաբլոկները, 1989 թվականին` հինգերորդը, 1990 թվականին գործարկմանն ամբողջությամբ պատրաստ վեցերորդ էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1996 թվականին։
Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությունը մարտ ամսից ապահովում են ՌԴ զինվորականները։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ դա նպատակահարմար է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից։ Գերատեսչությունում հիշեցրել են նաև, որ կայանը ներկա պահին ուկրաինական օպերատոր է կառավարում։
Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծումը աղետալի կարող է լինել. Պեսկով