ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ի դրությամբ կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 232 695 պատվաստում։
Այսպես, կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափ ստացածների թիվը 1 142 970 է, իսկ ամբողջովին պատվաստվել է 1 019 611 քաղաքացի։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պատվաստման բուստեր դեղաչափ ստացածներին, ապա նրանց թիվն էլ 65 202 է։
Հիշեցնենք, որ օգոստոսի մեկի դրությամբ` առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 1 մլն 142 հազար 105 է, իսկ երկրորդ դեղաչափը ստացել է 1 մլն 018 հազար 858 անձ։
Բուստերը ստացել է 63 677 մարդ։