Կոմիում թեթև շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

ՌԴ ԱԻՆ աշխատակիցներ. Արխիվային լուսանկար
Արտակարգ ծառայություններից հայտնել են, որ օդանավը վայրէջք կատարելիս է վթարի ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Երեք մարդ է զոհվել Ուխտայում (Կոմիի Հանրապետություն. ՌԴ) թեթև շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
«Վայրէջքի ժամանակ տեղի է ունեցել թեթև շարժիչով ինքնաթիռի անկումը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով ՝ օդանավում գտնվող երեք մարդիկ զոհվել են։ Վթարի պատճառները պարզվում են։