Իսրայելցի զինվորականը կրակ է բացել RT Arabic - ի լրագրողի վրա. կադրեր դեպքի վայրից

RT
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ RT Arabic-ի լրագրողն իր օպերատորի հետ նկարահանել է իսրայելական բանակի սպային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Իսրայելի զինվորականը Պաղեստինի հետ սահմանին կրակ է բացել RT Arabic-ի թղթակից Յաֆա Ստեյտիի վրա ուղիղ եթերի ժամանակ։ Այս մասին հայտնում է RT-ն։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ RT Arabic-ի լրագրողն իր օպերատորի հետ նկարահանել է իսրայելական բանակի սպային։ RT Arabic-ի թղթակցի կողքին այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ էլ են եղել։
Յաֆա Սթեյտին և օպերատորը ժամանակին պառկել են գետնին և չեն տուժել:
Հիշեցնենք, որ Իսրայելի բանակը օգոստոսի 5-ին «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ Գազայի հատվածում սկսել է իրականացնել «Արշալույս» գործողությունը: