Ինքնասպանություն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումների մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը . Արխիվային լուսանկար
Անտոնիո Գուտերեշը հույս ունի, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները կայանին հասանելիություն կստանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Տոկիոյում կայացած ասուլիսում ինքնասպանություն որակեց Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա իրականացված հարձակումներն ու հույս հայտնեց, որ դրանք կդադարեցվեն։ Նրա խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

«ԱԷԿ-ի վրա իրականացված հարձակումները ինքնասպանության ակտեր են։ Հույս ունենք, որ դրանք կդադարեն։ Միաժամանակ, ուզում ենք, որ ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն ստանա կայանին։ Հույս ունենք, որ ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա օգտագործել իր իրավասությունները»,- հայտարարել է Գուտերեշը։

Ավելի վաղ Էներգոդարի իշխանությունները հայտարարել էին, որ Կիևի զորքը շաբաթ լույս կիրակի գիշերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարվածներ է հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա։ Բացի այդ, հայտնել էին նաև, որ Էներգոդարի վարչակազմի տեղեկություններով, օգոստոսի 5-ին Զապորոժիեի ԱԷԿ-ի ուղղությամբ կրակել են մի քանի անգամ։ Քաղաքի վարչակազմից փոխանցել են, որ էներգաբլոկի վնասման պարագայում Կիևի հարվածները կարող են սպառնալ Ուկրաինայի, Եվրոպայի, ինչպես նաև Ասիայի հարյուր հազարավոր բնակիչների կյանքին։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ՄԱԿ-ի աշխատակիցները շարունակում են խոչընդոտներ ստեղծել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարության համար, որպեսզի վերջինները չկարողանան Զապորոժիեի ԱԷԿ-ի վիճակի օբյեկտիվ միջազգային վերահսկում իրականացնել։
Զապորոժիեի ԱԷԿ-ը մարտ ամսից ՌԴ զինվորականների վերահսկողության ներքո է։