Հայաստանում առաջին անգամ ռուսական կինոյի շաբաթ կանցկացվի

Կադր «Դե, սպասիր» մուլտֆիլմից
Հայաստանում ռուսական ֆիլմերը հնարավոր կլինի դիտել օգոստոսի 15-ից սեպտեմբերի 5-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ու Թուրքմենստանում առաջին անգամ ռուսական Russian Film Festival ֆիլմերի շաբաթ կանցկացվի, դիտումը կկազմակերպվի առցանց ձևաչափով։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսկինոյի» մամուլի ծառայությունը: Երկու երկրներն էլ առաջին անգամ կհայտնվեն փառատոնի օրացույցում։
Հայաստանում ռուսական ֆիլմերը հնարավոր կլինի դիտել օգոստոսի 15-ից սեպտեմբերի 5-ը։ Ֆիլմերը, սերիալներն ու անիմացիան կցուցադրվեն ռուսերեն լեզվով՝ հայկական ենթագրերով։

«Russian Film Festival Armenia ծրագրի շրջանակում կինոյի սիրահարներին հասանելի կլինեն «Семейный бюджет» կատակերգությունը և «И снова здравствуйте» սերիալը։ Բացի այդ, Հայաստանում կառաջարկվի դիտել «Нежность» սերիալն ու երկու անիմացիոն նախագիծ՝ «Два хвоста» ֆիլմը և «Супер Мяу» սերիալը», – նշվում է հաղորդագրության մեջ:

«Ռոսկինոյի» գլխավոր տնօրեն Իննա Շալիտոն նշում է, որ ավագ տարիքի հանդիսատեսի համար դա լավ առիթ է վերագտնելու ռուսական կինոյի աշխարհը, տեսնելու սիրված դերասաններին, որոնց նրանք հիշում են նախորդ տարիների ֆիլմերով, իսկ երիտասարդներն ու պատանի հանդիսատեսները հնարավորություն կստանան առաջին անգամ առնչվել ժամանակակից ռուսական կինեմատոգրաֆին, բարձրորակ հետաքրքիր անիմացիային:
Նշվում է, որ ռուսական կինոյի ցուցադրությունները կանցնեն անվճար Ivi առցանց կինոթատրոնի հարթակում: