Հայաստանի երկաթուղայինները երեկ անվճար սպասարկել են ավելի քան 2700 ուղևորի

Արխիվային լուսանկար
Այս տարվա ամենապահանջված երթուղիներց է Երևան-Գյումրի-Երևան ուղղությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 7-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու քաղաքամերձ հաղորդակցության էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 2714 ուղևոր, հայտնում է ՀԿԵ–ն։
Նշենք, որ ամեն տարի Երկաթուղայինի օրը հայտարարվում է անվճար երթևեկության ակցիա: Այս տարի այն տարածվում էր քաղաքամերձ հաղորդակցության բոլոր էլեկտրագնացքների վրա՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների:
Այս տարվա ամենապահանջված երթուղիներն են Երևան-Գյումրի-Երևանը և Ալմաստ-Շորժա-Ալմաստը՝ Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1375 ուղևոր, իսկ Սևանա լճի լողափներ՝ 1092 ուղևոր: