Հայ փրկարարները Ռուսաստանում միջազգային համաժողովի կմասնակցեն

Փրկարարներ
Խոշոր միջոցառումը նվիրված է արտակարգ իրավիճակների հետեւանքների դեմ պայքարի ոլորտում ձեռքբերումների ցուցադրմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչները կմասնակցեն միջազգային հրշեջ-փրկարարական համաժողովին, որը կկայանա Ռուսաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«ՌՀՄԱԿ ներկայացուցիչներն օգոստոսի 18-ից 19-ը կմասնակցեն ՌԴ Մոսկվա քաղաքում կայանալիք 3-րդ միջազգային հրշեջ փրկարարական համաժողովին»,- ասված է հաղորդագրությունում։
Օգոստոսի 15-21-ը Ռուսաստանի ԱԻՆ-ը կազմակերպում է երրորդ միջազգային հրշեջ-փրկարարական համաժողովը, որը նպատակաուղղված է կյանքի տարբեր ոլորտներում անվտանգության ապահովման գործում պետական քաղաքականության իրականացման արդյունքների ցուցադրմանը:
Ռուս–հայկական կենտրոնը արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման դասընթաց է անցկացրել