Արցախում վիրավորում ստացած զինծառայողներից 2–ը դուրս են գրվել հիվանդանոցից. ՊՆ

Զինվորական հոսպիտալ. Արխիվային լուսանկար
9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 3-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը գնահատվում է թեթև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուս զինծառայողները շարունակում են բուժում ստանալ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«10 վիրավոր զինծառայող բուժում են ստանում Երևանում, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, նրա առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 3-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը գնահատվում է թեթև, նրանք ապաքինման փուլում են»,–հայտնեցին ՊՆ–ից։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։