Առաջիկայում Թուրքիան Սիրիայի վերջին շրջանները կմաքրի ահաբեկիչներից. Էրդողան

Թուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահը նշել է, որ երկրի հարավային սահմանի մոտ անվտանգության գիծ ստեղծելու Անկարայի որոշումն ուժի մեջ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Թուրքիան առաջիկայում կմաքրի Սիրիայի վերջին շրջանները, որտեղ ահաբեկիչներ կան։ Ինչպես հայտնում է «Անադուլու» գործակալությւոնը, այս հայտարարությունն արել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա նշել է, որ Թուրքիայի հարավային սահմանի մոտ 30 կիլոմետրանոց անվտանգության գիծ ստեղծելու որոշումն ուժի մեջ է մնում:

«Հուսով եմ, որ առաջիկայում մենք կմիավորենք անվտանգության այդ գոտու օղակները՝ մաքրելով վերջին շրջանները, որտեղ ահաբեկիչներ են բնակվում», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով դեսպանների առջև։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում։
Հիշեցնենք, որ Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ անօրինական է համարում թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։
Թուրքիան հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի հյուսիս. ԶԼՄ