Ապատեղեկատվություն է. հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է

ՀՀ ՊՆ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հերքելով ադրբեջանական կողմի տարածած լուրը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:
Հայտնել էինք, որ երեկ` օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):
Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել էր Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ վիրավորում ստացած զինծառայողի մասին տեղեկությունը։