ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Այս տարվա սկզբից ԱՄՆ-ում գրանցվել է զանգվածային հրաձգության 400 դեպք։ Տեղեկությունը հրապարակվել է «Gun Violence Archive»-ի Twitter-յան էջում։
Ըստ աղբյուրի՝ նախորդ տարի 700 դեպք է գրանցվել։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պաշտպանել էր գրոհային հրացանների վաճառքն արգելող օրինագիծը, որն այժմ պետք է քննարկի Սենատը։ Ջո Բայդենի վարչակազմը պնդում է, որ զանգվածային կրակոցները նվազեցնելու համար անհրաժեշտ է արգելել «պատերազմի զենքի» վաճառքը։
Նշենք, որ զինված բռնության խնդիրը ամերիկյան իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնվեց մայիսին տեղի ունեցած երկու ողբերգություններից հետո, երբ Բուֆալոյի սուպերմարկետում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով 10 մարդ մահացավ, իսկ Ուվալդեի տարրական դպրոցում զինված անձը սպանեց19 երեխայի և երկու ուսուցչի։