ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 4,5 մլրդ դոլար կտրամադրի

Սպիտակ տուն
Համաշխարհային բանկի միջոցով օգնությունը Կիևին կտրամադրվի տրանշների տեսքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն Կիևին ևս 4,5 մլրդ դոլար կհատկացնի բյուջետային օգնության տեսքով։ Տեղեկությունը հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով միջազգային զարգացման գործակալությանը:
Այսպիսով` փետրվարից ի վեր Վաշինգտոնի բյուջետային աջակցությունը կկազմի արդեն 8,5 մլրդ դոլար։
Նշվում է, որ Համաշխարհային բանկի միջոցով ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ համակարգված օգնությունը Կիևին կտրամադրվի տրանշների տեսքով, օգոստոսին Ուկրաինան 3 մլրդ դոլար կստանա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 166-րդ օրը։
Պեսկովն ասել է` երբ հնարավոր կլինի Պուտինի և Զելենսկու հանդիպումը