ԱՄՆ-ն չի կարողանա ստուգումներ անցկացնել ՌԴ-ի ռազմավարական սպառազինության օբյեկտներում. ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ում ընդգծել են, որ որոշումն անհապաղ կչեղարկեն, հենց որ օտարերկրյա գործընկերները վերացնեն տեսչական գործունեության հետ կապված բոլոր խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը ԱՄՆ-ին ծանուցել է, որ ամերիկացի գործընկերների քաղաքականության պատճառով ժամանակավորապես հետ է կանչում իր օբյեկտները Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրով նախատեսված ստուգումներից։

«Ռուսաստանի Դաշնությունն այժմ ստիպված է դիմել այս միջոցին, քանի որ Վաշինգտոնի համառ ցանկությունն է անուղղակիորեն հասնել տեսչական գործունեության վերսկսմանը այնպիսի պայմաններով, որոնք հաշվի չեն առնում առկա իրողությունները, միակողմանի առավելություններ են ստեղծում Միացյալ Նահանգների համար և փաստացի զրկում Մոսկվային ԱՄՆ տարածքում ստուգումներ անցկացնելու իրավունքից»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Դիվանագիտական գերատեսչությունում պարզաբանել են, որ այս որոշումն ընդունվել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի հինգերորդ բաժնի 1-ին գլխի 5-րդ արձանագրությանը համապատասխան։
Մոսկվան Վաշինգտոնին ասել է, որ պատժամիջոցները խախտում են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի ստուգումների հավասարությունը, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։ Սահմանափակումները, ըստ էության, զրկել են Ռուսաստանին ԱՄՆ-ում ստուգումներ կատարելու իրավունքից։
Գերատեսչությունում այս որոշումը որակել են ժամանակավոր և ընդգծել, որ իրենք անհապաղ կչեղարկեն այն, հենց որ օտարերկրյա գործընկերները վերացնեն տեսչական գործունեության հետ կապված բոլոր խնդիրները։
Նշվում է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել այս իրավիճակի հանգուցալուծմանը և նույնն է ակնկալում Վաշինգտոնից։
ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ քննարկել սպառազինությունների վերահսկման նոր համակարգը. Բայդեն
«Մենք կարծում ենք, որ ներկա պայմաններում կողմերը պետք է հրաժարվեն Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի տեսչական գործունեության վերսկսումն արհեստականորեն արագացնելու միտումնավոր, հակաարդյունավետ փորձերից և կենտրոնանալ այս ոլորտում առկա բոլոր խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրության վրա», - ասված է հաղորդագրությունում։
Սպառազինությունների կրճատման պայմանագիրն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային սպառազինությունների վերահսկման միակ ռեժիմն է, որը Բայդենի վարչակազմը երկարացրել է հինգ տարով՝ մինչև 2026 թվականը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն սկսել էին միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ապագա պայմանագրի չափորոշիչների հստակեցումը, սակայն երկխոսությունն ընդհատվեց Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ինչպես հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում, Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական երկխոսության նոր փուլի հնարավորությունը, սակայն բարեխիղճ մոտեցման ապացույցներ է ակնկալում։