7 օրում ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով բեռնված 10 նավ է դուրս եկել. ԶԼՄ

Նավ
Մարդասիրական գործողությունը ծրագրվել է Համատեղ համակարգման կենտրոնի կազմում ընդգրկված ՌԴ սպաների ակտիվ մասնակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Մեկ շաբաթում ուկրաինական նավահանգիստներից 305 458 տոննա հացահատիկով բեռնված 10 նավ է դուրս եկել։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Ստամբուլում այսօր նախատեսվում էր ավարտել 170 հազար 458 տոննա եգիպտացորեն տեղափոխող ևս չորս նավերի զննումը, սակայն «Polarnet» նավը, որն Ուկրաինայից մեկնել էր օգոստոսի 5-ին, նոր է հասել Քոջայելի նահանգի Դերինջե շրջանի ափերին: Նավը 12 հազար տոննա եգիպտացորեն է տեղափոխում։
Մյուս 6 նավերն ուղևորվում են Իտալիայի, Չինաստանի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Լիբանանի նավահանգիստներ։
Մարդասիրական գործողությունը ծրագրվել է Համատեղ համակարգման կենտրոնի կազմում ընդգրկված ՌԴ սպաների ակտիվ մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Ինչպես է պարենով բեռնված առաջին նավը Օդեսայից մեկնել Ստամբուլ. տեսանյութ
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգիստներից, ներառյալ Օդեսան:
Ուկրաինական նավահանգիստներից գյուղմթերքով չորս բեռնանավ է դուրս եկել