2 օրում 18 արձանագրություն. Սյունիքով անցնող բեռնատարները կշռվում են

Սյունիքով անցնող բեռնատարները կշռվում են
Գերատեսչությունը կշռման գործընթացն իրականացրել է օգոստոսի 6-ին և 7-ին՝ 24-ժամյա ռեժիմով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները օգոստոսի 𝟔-ին և 𝟕-ին, ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղակայված ՏՄ կշռման անշարժ հենակետում։
Իրականացված վերահսկողության արդյունքում կշռվել են ընդհանուր թվով 𝟐𝟏𝟖 տրանսպորտային միջոց։ Արդյունքում 𝟏𝟖 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Սյունիքով անցնող բեռնատարները կշռվում են
Տեսչական մարմինը վարորդներին ևս մեկ անգամ հորդորում է փոխադրումների գործընթացն իրականացնել բացառապես ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։
Ավելի վաղ` օգոստոսի 4–ին և 5–ին, նշված հենակետում կշռվել էր 198 տրանսպորտային միջոց։ Արդյունքում 6 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել էին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։