Ժամկետային զինծառայողը վիրավորում է ստացել հակառակորդի կրակոցից. ՊՆ

ՀՀ ՊՆ շենքը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):
Տեղեկությունը հայնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Հավելենք, որ ըստ սոցցանցերում շրջանառովող տեղեկությունների՝ զինվորը վիրավորում է ստացել Սոթքի հատվածում։