ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերը մեկ օրում 48 անգամ գնդակոծել են ԴԺՀ-ի տարածքը՝ 312 միավոր զինամթերք արձակելով: Տեղեկությունը հայտնում է հանրապետության ներկայացուցչությունը Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում:
«Անցած օրվա ընթացքում ներկայացուցչությունը հայտնել է Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից կրակի վարման 48 փաստերի մասին»,-նշված է ներկայացուցչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ուկրաինական զորքերը արձակել են 312 միավոր զինամթերք: Ներկայացուցչության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում վնասվել են 25 շինություններ Կիրովի, Կույբիշևսկի, Դոնեցկի Կիևի շրջանի, Մակեևկայի Չերվոնոգվարդեյսկի ու Կենտրոնական քաղաքային շրջաններում, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքի երեք օբյեկտներ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 165-րդ օրը։