Ուկրաինական ԶՈւ գնդակոծության հետևանքով ԴԺՀ-ում 3 քաղաքացի է զոհվել, 11-ը վիրավորվել են

Համազարկային կրակի ամերիկյան HIMARS համակարգ
ԴԺՀ Ժողովրդական միլիցիայից էլ հայտնել են, որ մեկ օրում իրենց պարտքը կատարելիս զոհվել է 2, վիրավորվել՝ 5 զինվորական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. 3 մարդ է զոհվել ԴԺՀ-ի տարածքը ուկրաինական զինուժի գնդակոծության հետևանքով, 11 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությանը:
«Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հարձակման հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժածների թիվը ժամը 21-ի դրությամբ կազմում է 14 մարդ (3 զոհ, 11 վիրավոր)»,-նշվում է ներկայացուցչության տելեգրամյան ալիքում։
ԴԺՀ Ժողովրդական միլիցիայից էլ հայտնել են, որ մեկ օրում իրենց պարտքը կատարելիս զոհվել է 2, վիրավորվել՝ 5 զինվորական։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկի ու Գորլովկայի շրջանները՝ արձակելով 152 միլիմետր տրամաչափով 10 և 155 միլիմետր տրամաչափով 15 արկ։ Ներկայացուցչությունը նաև գնդակոծություններ է արձանագրել Զայցևո Յուժնոյեու Նովոսելովկա բնակավայրերի տարածքում, ուկրաինական զորքերը 120 միլիմետր տրամաչափով 35 արկ են արձակել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 165-րդ օրը։