Սյունիքի երեխաները «Բարև, Ռուսաստան» ծրագրով մեկնել են ՌԴ

Սյունիքի երեխաները «Բարև, Ռուսաստան» ծրագրով մեկնել են ՌԴ. Արխիվային լուսանկար
Դեռ ապրիլին երեխաները հանդիպել էին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ու Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik․ ՀՀ Սյունիքի մարզի երեխաները «Բարև, Ռուսաստան» ծրագրի շրջանակում ՌԴ կայցելեն։ Տեղեկությունը հայտնել են Երևանում ռուսական տան մամուլի ծառայությունից (Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչություն):
««Ինտեգրացիա» դիվանագիտական խաղի հաղթողներն այսօր Մոսկվա են մեկնել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «Բարև, Ռուսաստան» ծրագրով։ Դպրոցականներ Անահիտ Ալեքսանյանը, Արիանա Ազարյանը, Անիտա Ստեփանյանը և Տիգրան Քարամյանը հաղթողներ են դարձել 2021 թվականի դեկտեմբերին՝ Երևանում ռուսական տան՝ Հայաստանի սահմանամերձ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում», - նշված է հաղորդագրության մեջ:
Մեր այցը հակառակորդին էլ էր ուղղված. Սաթյանը պատմել է Արցախի և Սյունիքի համերգների մասին
Նշվում է, որ դեռ ապրիլին երեխաները հանդիպել են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ու Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի հետ:
«Վաղը երեխաները Մոսկվայից կմեկնեն սիբիրյան Խանտի Մանսիյսկ քաղաք», - նշված է հաղորդագրության մեջ: