ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի հատվածում Սևանա լճում տղամարդ է ջրահեղձ եղել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի մասին ահազանգը եղել է 13։48-ի սահմաններում։ Նշվել է, որ տղամարդը լողալով հասել է լճի խորքը և մոտ 20 րոպե նրանից լուր չկա։
ԱԻՆ ՓԾ թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՀՋՋ 2 մարտական հաշվարկ, քաղաքացիների և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ իրականացրել են որոնողական աշխատանքներ։
Ջրասուզակը տղամարդու դին հայտնաբերել է լճից 10 մ հեռավորության և մոտ 5 մետր խորությամբ հատվածում և այն դուրս է բերել լճից:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Քննիչի որոշմաբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
ԱԻՆ-ից ավելիուշ հայտնեցին, որ ջրասուզակը ջրից դուրս է բերել 1980 թ. ծնված քաղաքացի Կ․ Գ․-ի դին: