Մեկ մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել Ալչևսկին հասցված հարվածի հետևանքով

Արխիվային լուսանկար. Արխիվային լուսանկար
13 բազմաբնակարան բնակելի շենքերի, չորս մանկապարտեզների ու դպրոցների շենքերը վնասվել են երեկ տեղի ունեցած գնդակոծության հետևանքով:
Sputnik
ԵՐԵՎՆԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Մեկ մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվել ուկրաինական զորքերի կողմից Ալչևսկի գնդակոծման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ԼԺՀ-ի ներկայացուցչությունը Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում:
«Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից Ալչևսկ քաղաքի գնդակոծության հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, 19 մարդ վիրավորվել է, նրանց թվում՝ հինգ երեխա», - նշված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ներկայացուցչության Telegram-ալիքում:
Ներկայացուցչության տվյալներով՝ երեկվա գնդակոծությունից վնասվել են 13 բազմաբնակարան բնակելի տների, չորս մանկապարտեզներ ու դպրոցներ։
Ավելի վաղ կենտրոնում ԼԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել էր, որ երեկ Ալչևսկի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհը սկսվել էր ամերիկյան HIMARS հրթիռի ընկնելու պատճառով: ԼԺՀ-ի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ առնվազն մեկ մարդ է զոհվել ուկրաինական զորքերի կողմից Ալչևսկի գնդակոծման հետևանքով, 9 մարդ, այդ թվում՝ անչափահաս, վիրավորվել է:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 165-րդ օրը։