Կոմիտասի պողոտայի թիվ 50 և Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքերի տանիքներում հրդեհ է բռնկվել

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Այս գիշեր ժամը 00։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքի տանիքում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 50 և Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքերի տանիքներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։28-ին, մարվել՝ 01։58-ին։ Այրվել են տանիքների կառուցատարրերը (մոտ 50 քմ)։