ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին մեկ րոպեով ավելի քիչ ցնցուղ ընդունել, որպեսզի խուսափեն ջրի չբավականացնելուց։ Տեղեկությունը հայտնում է The Sunday Times թերթը:
«Կառավարական ծրագրի շրջանակում Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր բնակիչ պետք է մինչև 2050 թվականը կրճատի ջրի օրական սպառումը 145 լիտրից մինչև 110 լիտր», - նշված է հրապարակման մեջ:
Հոդվածի հեղինակը նշում է, որ երկրի ղեկավարությունը նման նպատակներ է դրել փորձագետների կանխատեսումներից ելնելով, որոնց կարծիքով, 25 տարի անց Թագավորությունում բնակչության կարիքների համար օրական լրացուցիչ չորս միլիարդ լիտր ջրի կարիք կառաջանա:
Այս ամենով հանդերձ, իշխանությունը որոշում է կայացրել 1992 թվականից ի վեր ջրի պահպանման առաջին ջրամբարը կառուցելու մասին, այն պետք է պատրաստ լինի 2029 թվականին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական բյուրոն բնակիչներին նախազգուշացրել էր սպասվող շոգի ալիքի մասին: Օդի ջերմաստիճանը հաջորդ շաբաթ կհասնի Ցելսիուսով 30 աստիճանի։ Ընդ որում, հուլիսին երկիրն արդեն բախվել է անոմալ շոգին։ Այսպես, հուլիսի 19-ին այն գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 38,7 աստիճան ու հասել 40,3 աստիճանի։