Երևանում վերելակի հորանում բռնկված հրդեհը մարվել է

Երևանում վերելակի հորանում բռնկված հրդեհը մարվել է
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհը մարվել է, հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հիշեցնենք, որ տարհանվել է 65 քաղաքացի։
Երևանում վերելակի հորանում բռնկված հրդեհը մարվել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:
1 / 4

Երևանում վերելակի հորանում բռնկված հրդեհը մարվել է

2 / 4

Երևանում վերելակի հորանում բռնկված հրդեհը մարվել է

3 / 4

Երևանում վերելակի հորանում բռնկված հրդեհը մարվել է

4 / 4

Երևանում վերելակի հորանում բռնկված հրդեհը մարվել է

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 13։59-ին։